Օնլայն հայտ դեսպանատան համար՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից

09.04.2015 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը դյուրացրել է  դեսպանատներ բանկային հաշիվների մասին տեղեկանք ներկայացնելու գործընթացը:

Այսուհետ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բոլոր հաճախորդները բանկային հաշիվների շրջանառության եւ մնացորդի վերաբերյալ դեսպանատուն ներկայացնելու համար տեղեկանք կարող են ստանալ նաեւ օնլայն հայտի միջոցով:

Դրա համար անհրաժեշտ է բանկի ինտերնետային կայքի Օնլայն հայտեր բաժնում լրացնել «Հայտ դեսպանատան համար» ձեւը:  

Ինչպես հայտնել են բանկում, այս հնարավորության շնորհիվ հաճախորդը բանկ կարող է այցելել մեկ անգամ՝ միայն տեղեկանքը վերցնելու համար, ինչը «էականորեն խնայում է հաճախորդների ժամանակը»: Բանկային հաշիվների մասին տեղեկանքը կարելի է ստանալ հայտի լրացման արդեն իսկ հաջորդ օրը` վճարելով համապատասխան սակագինը:

Դիտում՝ 4126

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW