Հայտնաբերվել է 2 մլն դրամի կեղծ թղթադրամ

09.04.2015 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ոստիկանությունը ապրիլի 8-ին Երեւանի Արցախի փողոցից կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով բերման է ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ 10 հազ. դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ (շուրջ 2 մլն դրամ):

Տիգրան Եգանյանը խոստովանել է, որ նախկինում պատրաստել եւ իրացրել է կեղծ մետաղադրամներ: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է ընդհատակյա դրամահատարան՝ ինքնաշեն դրամահատ սարք, մասամբ պատրաստի մետաղադրամներ, կշռաքարեր, հումք, պարագաներ, որոնք անհրաժեշտ էին կեղծ դրամների արտադրություն ապահովելու համար:
 
Ոստիկանությունում նշել են, որ Տիգրան Եգանյանի բնակության վայրում հայտնաբերվել են 236 հատ 1000 դրամ անվանական արժեքով պատրաստի կեղծ թղթադրամներ, 153 հատ Ա-4 ձեւաչափի թղթի վրա 1000 դրամ անվանական արժեքով չորսական տպագրված կեղծ թղթադրամի օրինակներ, նույնպիսի թղթի վրա՝ 10 հազ. անվանական արժեքով երեքական տպագրված կեղծ թղթադրամների օրինակներ եւ թղթադրամները կտրելու պարագաներ:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ ոստիկանները նույն օրը բերման են ենթարկել նաեւ Երեւանի բնակիչ, 1988թ. ծնված Տիգրան Ավետյանին:

Հարուցված է քրեական գործ: Տիգրան Եգանյանն ու Տիգրան Ավետյանը ձերբակալված են:

Դիտում՝ 4007

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW