Թուրքիան ու Իրանը մտադիր են $30 մլրդ-ի առեւտուր անել
08.04.2015 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://webcdn.aa.com.tr/

Թուրքիան եւ Իրանը մտադիր են առեւտրաշրջանառության ծավալը հասցնել $30 մլրդ-ի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Тrend գործակալությունը, վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, այս մասին Թեհրանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Նրա խոսքով՝ ներկայում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը չի գերազանցում $14 մլրդ-ը, ինչը բավարար ցուցանիշ չէ:
Էրդողանը նաեւ նշել է, որ Իրանն ու Թուրքիան պետք է առեւտուր անեն իրենց ազգային արժույթներով:
Թուրքիայի նախագահի՝ Իրան կատարած այցի ընթացքում կողմերը, ընդհանուր առմամբ, ստորագրել են միջկառավարական 8 համաձայնագիր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: