ՖԻՆՔԱ-ն Ապրիլի 7-ին ընդառաջ անակնկալ է մատուցել

07.04.2015 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությունը Մայրության եւ գեղեցկության տոնին՝ Ապրիլի 7-ին ընդառաջ անակնկալ էր պատրաստել իր կին հաճախորդների համար:

ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում կին հաճախորդներին նվիրել են շոկոլադե սալիկներ եւ շնորհավորական բացիկներ՝ ձեւավորված ՖԻՆՔԱ-ի լոգոյով եւ գույներով:  

«Կանանց դերն անփոխարինելի է: Մեր աշխատակազմի 50%-ը կանայք են, որոնք  իրենց մեծ ներդրումն ունեն ՖԻՆՔԱ-ի զարգացման գործում, իսկ մեր կին հաճախորդների թիվը հասնում է 20 հազ-ի: Կանայք ինչպես հասարակական, այնպես էլ տնտեսական զարգացման կարեւոր շարժիչ ուժ են, ուստի կանանց օժանդակելը, նրանց աշխատելու եւ ստեղծագործելու հնարավորություն ընձեռելը մեր առաջնային նպատակներից է»,- ասել է ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

Դիտում՝ 13943

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW