«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ կնքել է 1 մլրդ դրամի վարկային պայմանագիր:Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով: Վարկային միջոցների շնորհիվ «Կամուրջ»-ը հնարավորություն կունենա մատչելի պայմաններով վարկավորել ձեռներեցությամբ զբաղվող անձանց, առաջին հերթին կանանց` խթանելով ՀՀ-ում կանանց ձեռներեցությունը եւ կանանց ներգրավվածությունը միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման գործում:«ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ տրամադրվող վարկերը լայն դրական արձագանք կստանան մեր հաճախորդների շրջանում, քանի որ դրանք ՀՀ դրամով են, ունեն ցածր սակագներ, միտված են նաեւ սոցիալական խնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի պահպանմանը: Մեր հաճախորդների կեսից ավելին կանայք են, որոնք վստահում են «Կամուրջ»-ին. ունենք կին ձեռներեցներ, որոնք ավելի քան 30 անգամ օգտվել են «Կամուրջ»-ի կողմից տրամադրվող վարկատեսակներից՝ ընդլայնելով եւ զարգացնելով իրենց գործունեությունը»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:Նրա խոսքով՝ ԱԶԲ-ի հետ իրականացվող այս ծրագիրը հնարավորություն կտա ավելի հասանելի վարկատեսակներ տրամադրել գործարարարներին, մասնավորապես՝ կանանց:«Որպես սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպություն, մենք կարեւորում ենք նման պայմանագրերի կնքումը, որոնք հնարավորություն են տալիս դրամային, մատչելի վարկեր տրամադրել մեր ազգաբնակչությանը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի տնտեսության եւ ՓՄՁ-ի աճին»,- ասել է Արա Աղայանը: Tweet Դիտում՝ 11311