Արդշինբանկը եւ OPEC-ի (Նավթարդյունահանող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) մարտի 31-ին Վիեննայում ստորագրել են $10 մլն-ի վարկային պայմանագիր: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման ոլորտում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ OFID-ի կողմից տրամադրված միջոցները կնպաստեն Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը՝ շնորհիվ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնման: Սույն պայմանագրի ստորագրումը հանդիսանում է OFID-ի եւ Արդշինբանկի միջեւ համագործակցության սերտացման լավ ցուցանիշ, որը, անշուշտ, կունենա ամրապնդման եւ ընդլայնման միտում»,- ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:«Հայաստան իմ այցելությունների ընթացքում ես համոզվեցի Հայաստանի համար էներգետիկ ոլորտի կարեւորության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հերթական հնարավորությունն ընձեռվեց վերականգնվող էներգիայի` մասնավորապես փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի ոլորտում մեր գործունեությունն ընդլայնելու համար»,- ասել է OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ Հերբիշը:Կողմերը համագործակցում են 2010-ից ի վեր: Այս պայմանագրի ստորագրմամբ համագործակցության ծավալը կկազմի $20 մլն: OFID-ը (OPEC Fund for International Development) կազմավորվել է 1976թ. OPEC-ի անդամ երկրների կողմից: Հիմնադրամի հիմնական նպատակն է խթանել տնտեսական եւ սոցիալական առաջընթացը եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին: Tweet Դիտում՝ 19473