Ապրիլի 6-ի փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 11-ը

02.04.2015 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2015թ. ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 11-ին` շաբաթ օրը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով հասարակության շրջանում խնդրի վերաբերյալ տարատեսակ կարծիքները՝ գործադիրն այս անգամ որոշում է կայացնում դեռեւս մեկ տաղավար տոնի վերաբերյալ:

Վարչապետ Հվոիկ Աբրահամյանն էլ հավելել է, որ արտաքին աշխարհի հետ կապ ունեցող խոշոր կազմակերպությունները երբեմն տուժում են երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելով:

Նրա խոսքով՝ խնդիրը կապված է նաեւ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու հետ:

«ԵՏՄ անդամ երկրներում շաբաթ օրերը ոչ աշխատանքային են, ինչը կարող է վնասել առանց այն էլ ծանր պայմաններում գտնվող տնտեսության աճին»,- ասել է վարչապետը:

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, իր հերթին, ասել է, որ չնայած ոչ աշխատանքային օրերի տոնացույցը հագեցած է, այնուամենայնիվ «փոփոխությունները չպետք է կատարվեն մեր ինքնության հաշվին»:

Վարչապետը տեղեկացրել է, որ տաղավար մյուս տոների հետ կապված որոշումը կկայացվի շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում:

Դիտում՝ 3547

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW