Առէկսիմբանկը նոր գլխավոր տնօրեն ունի

02.04.2015 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. ապրիլի 1-ի որոշմամբ Արտակ Անանյանը գրանցվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում:

Արտակ Անանյանը 1993թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը` մեխանիկոս, մաթեմատիկոս-կիրառող մասնագիտությամբ: Ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1998-2001 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում եղել է տնտեսագետ-ֆինանսիստ: 1998-1999 թթ. ՀՀ Կենտրոնական բանկում աշխատել է որպես մասնագետ:

2000-2003 թթ. աշխատել է Հայագրոբանկում,  2003-2015 թթ.՝ Արդշինինվեստբանկում (ներկայում՝ Արդշինբանկ – խմբ.): 2010-ից բանկում զբաղեցրել է Կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, եղել է վարչության անդամ: 

Banks.am-ը 2014թ. դեկտեմբերին գրել էր, որ Առէկսիմբանկում կատարվել է ղեկավարի փոփոխություն: Արմեն Խանդկարյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վիգեն Բարսեղյանը, որը 1998-ից աշխատում էր Առէկսիմբանկում:

Դիտում՝ 12966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW