Երեւանում կքննարկվի ԵՏՄ-ում ապահովագրական նոր գործիքի ներդնումը

02.04.2015 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 3-ին Երեւանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից Ֆինանասկան շուկաների գծով խորհրդատվական հանձնաժողովի նիստը:

Նիստին նախատեսվում է քննարկել ֆինանսական ոլորտում Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման ծրագրի եւ ֆինանսական շուկաներում գործունեություն ծավալելու պահանջների վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացքը: Կքննարկվի նաեւ ազգային ֆոնդային բորսաներում ԵՏՄ անդամ պետությունների բրոքերների եւ դիլերների փոխադարձ հավատարմագրման (ակրեդիտացիա) մասին համաձայնագրի նախագիծը:

Միաժամանակ, կներկայացվի ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի՝ ֆինանսական ոլորտում տեղեկատվության (այդ թվում՝ գաղտնի) փոխանակման մասին համաձայնագրին միանալու մասին արձանագրությունը:

Նիստի մասնակիցները կուսումնասիրեն նաեւ ԵՏՄ անդամ պետություններում ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրական նոր գործիքի մշակման նպատակահարմարության հարցի վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշում մշակող աշխատանքային խմբի գործունեության նախնական արդյունքները:

Կքննարկվեն նաեւ ԵՏՄ տարածքում արժութային վերահսկողության եւ կարգավորման հարցերով աշխատանքային խմբի գործունեության արդյունքները:

Նիստին կմասնակցեն Խորհրդատվական հանձնաժողովում ներկայացված՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի բիզնես միությունների եւ պետական մարմինների անդամները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցները:

Դիտում՝ 8527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW