Հայբիզնեսբանկը միացել է БЭСТ դրամական փոխանցումների համակարգին

01.04.2015 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկում այսուհետ հնարավոր է միջազգային դրամական փոխանցումների գործարքներ կատարել նաեւ БЭСТ համակարգի միջոցով, որն ունի սպասարկման լայն ցանց ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԱՊՀ երկրներում:

Մասնավորապես, հաճախորդներն առանց հաշվի բացման կարող են գումար փոխանցել կամ ստանալ ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլիով:

Գործարքի սպասարկման միջնորդավճարը, կախված գումարից եւ փոխանցման երկրից, տատանվում է 1-1.5%-ի սահմաններում:

«Նշված համակարգից բացի, Հայբիզնեսբանկում գործում են Avers, Unistream, Intel Express, Sigue, MoneyGram, Ria, Anelik, Быстрая Почта, TANDEM եւ CONVERSE Transfers միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը, որոնք միմյանցից տարբերվում են դրամական փոխանցումների աշխարհագրությամբ եւ ճկուն սակագներով»,- նշված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 2580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW