Այդ մասին նա ասել է «168 ժամի» հետ հարցազրույցում:ՄՖԿ-ին պատկանում է Ամուլսարի նախագիծը շահագործող Lydian International ընկերության կողմից տեղաբաշխված կապիտալի մոտ 8% բաժնեմասը։ «Այս ծրագիրը մեր այն ջանքերի մի մասն է, որի նպատակն է` օգնել աճի, աղքատության կրճատման եւ երկարաժամկետ տնտեսական աճը խթանելու պոտենցիալ ունեցող ընկերություններին։ ՄՖԿ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր նախագծերին` անկախ նրանից, թե ինչ ոլորտ է կամ արդյունաբերության ինչ ուղղություն, մենք ներկայացնում ենք բնապահպանական եւ սոցիալական խիստ պահանջներ, չափանիշներ։ Ամուլսարի նախագիծը նույնպես պետք է բավարարի այս չափանիշներին։ Մենք ուշադիր հետեւում ենք նախագծին` վստահ լինելու համար, որ այն բավարարում է ՄՖԿ-ի ներկայացրած չափանիշներին` իրականացման եւ շահագործման ընթացքում», - ասել է Յան վան Բիլսենը:«Ամբողջ աշխարհում հանքարդյունաբերությունը բարդ ոլորտ է։ Սակայն ՄՖԿ-ն հավատացած է, որ շեշտը դնելով թափանցիկության վրա, ընկերությունների կողմից իրենց սոցիալական հանձնառությունը պահպանելու, բնապահպանական եւ սոցիալական ինդուստրիայի լավագույն միջազգային փորձին հետեւելու պարագայում` ՄՖԿ-ն կարող է երկրներին օգնել օգտագործել իրենց բնական ռեսուրսները` ի շահ իրենց ժողովրդի։ ՄՖԿ-ն վստահ է, որ Հայաստանում հնարավոր է հաջողությամբ իրականացնել պատասխանատու հանքարդյունաբերություն, եւ մենք բոլոր ողջամիտ ջանքերը գործադրում ենք, որպեսզի Ամուլսարի նախագիծը հասնի իր նպատակին», - ասել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարը: Tweet Դիտում՝ 2393