Արման Խաչատրյանը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

01.04.2015 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանի թեկնածությունը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ընթացքում հիմնադրամի ներդրումների, արտահանման եւ զբոսաշրջության գծով տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Ավետիք Հովհաննիսյանը, Հայկ Միրզոյանը եւ Տիգրան Կարապետյանը:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների վարձատրության կարգը եւ 2015թ. բյուջեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միաձուլման ձեւով վերակազմակերպելու միջոցով:

Դիտում՝ 6943

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW