Արթուր Ջանիբեկյանը կղեկավարի «Գազպրոմ-մեդիա»-ի ժամանցային ալիքները

31.03.2015 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գազպրոմ-մեդիա» հոլդինգն իր ՏՆՏ (ТНТ), «Պյատնիցա» (Пятница), ՏՎ-3 (ТВ-3) եւ 2х2 ժամանցային հեռուստաալիքները կմիավորի մեկ խմբում, որը կգլխավորի Comedy Club Production-ի հիմնադիր եւ ղեկավար Արթուր Ջանիբեկյանը:

Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմմերսանտ» պարբերականը, ժամանցային հեռուստաալիքների միավորման գաղափարն առաջացել էր «Գազպրոմ-մեդիա»-ի դեռ նախկին տնօրեն Միխայիլ Լեսինի օրոք, որը պաշտոնից հեռացել է 2015թ. հունվարին:

Ժամանցային հեռուստաալիքների միավորումը համարվում է հին ղեկավարության այն քիչ փոփոխություններից մեկը, որից չի հրաժարվել «Գազպրոմ-մեդիա»-ի վարչության նոր նախագահ Դմիտրի Չերնիշենկոն:

«Կոմմերսանտ»-ի աղբյուրները, վկայակոչելով Արթուր Ջանիբեկյանի ծանոթներին, նշում են, որ նա վաղուց իրեն լավ չէր զգում իր պաշտոնում: Նրա ընկերներից մեկը նրան անվանել է «պրոգրեսիվ» հեռուստատեսային մենեջեր, որը պատրաստ է խաղադրույք կատարել ինտերնետի եւ նոր տեխնոլոգիաների վրա:

Արթուր Ջանիբեկյանն իր գործընկերների հետ Comedy Club Production-ը հիմնել է 2006թ., իսկ 2011թ. բաժնետոմսերի «75% մինուս 1 բաժնետոմս» փաթեթը վաճառել էր ՏՆՏ-ի կառույցներին: Այս փաթեթը հեռուստատեսային շուկայի համար գնահատվել էր ռեկորդային $250 մլն:

Ժամանցային ալիքների նոր խմբի ընդհանուր շրջանառությունը կազմում է 20 մլրդ ռուբլի ($347 մլն):

Դիտում՝ 10080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW