2015թ. ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ներհանրապետական էլեկտրագնացքների ուղեւորներին կտրամադրի զեղչեր: Մասնավորապես, ապրիլի 23-24-ին դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ:Ընկերությունում նշել են, որ ապրիլին անվճար կլինեն դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումները Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների եւ ուսանողների խմբերի համար: ՀԿԵ ծառայություններից անվճար օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետերին, գյուղապետերին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ ուղեւորափոխադրումների տնօրինություն՝ mail@arway.am էլեկտրոնային հասցեով: Tweet Դիտում՝ 2111