Սվոփ գործարքի պայմանագիր՝ ՀՀ ԿԲ-ի եւ Չինաստանի Ազգային բանկի միջեւ

25.03.2015 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Պեկինում ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) եւ Չինաստանի Ազգային բանկի միջեւ ստորագրվել է 77 մլրդ դրամի եւ 1 մլրդ չինական յուանի ($161 մլն) սվոփ գործարքի պայմանագիր:

Արժութային սվոփը համաձայնություն է, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում եւ փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք), ինչպես նաեւ պայմանագրով նախապես սահմանված տոկոսագումարներ փոխանակելու պայմանով:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանը:

ՀՀ ԿԲ-ում նշել են, որ պայմանագիրը միտված է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության եւ ուղղակի ներդրումների ավելացմանը:

Դիտում՝ 5628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW