Արարատբանկն արժանացել է Raiffeisen Bank-ի մրցանակին

25.03.2015 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկն արժանացել է Raiffeisen Bank International-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award ) մրցանակին` SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
 
Նշենք, որ Արարատբանկն այս մրցանակին արժանանում է արդեն երկրորդ անգամ:

««Որակի գերազանցության 2014» հեղինակավոր մրցանակը փաստում է, որ Արարատբանկի կողմից իրականացվող SWIFT փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին: Այս գնահատականը միաժամանակ վկայում է ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման եւ շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին:

Բանկը, ունենալով թղթակից բանկերի լայն ցանց, ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ հաճախորդներին մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների համար»,- նշված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 2318

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW