Հայաստանը` Վրաստանի առեւտրային գործընկերների տասնյակում

24.03.2015 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի առեւտրային գլխավոր գործընկերներն են Թուրքիան, Ադրբեջանն ու Չինաստանը, Հայաստանը եւս առաջին տասնյակում է: Այս մասին են վկայում Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները:

Հունվար-փետրվարին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է $1,433 մլրդ, ինչը 9%-ով զիջում է անցած տարվա ցուցանիշին: Արտահանումը կազմել է $324 մլն, ինչը 26%-ով ցածր է անցած տարվա ցուցանիշից: Ներկրման ծավալը կազմել է $1,109 մլրդ, ինչն էլ 2%-ով զիջում է անցած տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշին: Վրաստանի առեւտրային բացասական հաշվեկշիռը 2015թ. հունվար-փետրվարին կազմել է $786 մլն, ինչը վերջին վեց ամիսների ամենաբարձր ցուցանիշն է:

Թուրքիային բաժին է ընկնում շրջանառության $224 մլն-ը (15,7%), Ադրբեջանին՝ 147 մլն-ը (10,2%), իսկ Չինաստանին՝ 112 մլն-ը (7,8%):   

Վրաստանի առեւտրային չորրորդ գործընկերը Ռուսաստանն է՝ $106 մլն (7,4%):

Վրաստանի առեւտրային 10 խոշոր գործընկերների թվում է Հայաստանը՝ 8-րդ տեղ: Հայաստանին բաժին է ընկնում ընդհանուր շրջանառության 4,3%-ը: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հետ կատարվել է $60 մլն-ի առեւտուր: Այդ թվում՝ արտահանմանը բաժին է ընկել $19 մլն-ը (6%): Ներկրումը կազմել է $41 մլն` 3,7%:

Դիտում՝ 7520
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW