91 տարեկան հասակում մահացել է Սինգապուրի առաջին վարչապետ, «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հեղինակ, «սինգապուրյան ազգի հայր» Լի Կուան Յուն:Լի Կուան Յուն Սինգապուրի անկախացումից հետո (1959թ.) առաջինն է գլխավորել կառավարությունը: 1990-2004 թթ. զբաղեցրել է ավագ նախարարի պաշտոնը, այնուհետ՝ մինչեւ 2011-ը, կառավարությունում զբաղեցրել է «խորհրդատու նախարար»-ի պաշտոնը: Մինչ կյանքի վերջ շարունակում էր մնալ Սինգապուրի խորհրդարանի անդամ:Քաղաքական գործչի սկսած տնտեսական բարեփոխումները բրիտանական նախկին գաղութը վերածել էին բարեկեցիկ երկրի, սակայն իրավապաշտպանները քննադատում էին Լի Կուան Յուին՝ քաղաքացիների քաղաքական եւ անձնական ազատությունների սահմանափակման մեջ: Լի Կուան Յուի օրոք կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել էլեկտրոնային եւ քիմիական արդյունաբերությանը, իրականացվել է բնակարանաշինության ծրագիր: 1974թ. իշխանությունները երկրում ստեղծել են Tamasek Holdings ներդրումային ընկերությունը, որը հետագայում դարձել է Ասիայի ամենախոշոր ներդրումային ընկերությունը: Tamasek Holdings-ը տնօրինել է Սինգապուրի ռազմավարական ընկերությունների բոլոր բաժնետոմսերը: Պետությունը նպաաստել է առեւտրի զարգացմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:Սինգապուրում երկրի աջանորդի մահված կապակցությամբ մեկշաբաթյա սուգ է հայտարարված: Լի Կուան Յուն 2009թ. այցելել էր Հայաստան: Այստեղ նա խորհուրդ էր տվել հետեւել զարգացման ամերիկյան մոդելին: «Հայաստանը մեծ սփյուռք ունի դրսում, հատկապես ԱՄՆ-ում, հենց սրա վրա է պետք դնել շեշտը»,- ասել էր «սինգապուրյան տնտեսական հրաշք»-ի հեղիանկը: Tweet Դիտում՝ 5462