ԿԲ-ն զգուշացնում է զերծ մնալ «ՌոսսԳրուպպ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունից

20.03.2015 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) զգուշացնում է, որ «ՌոսսԳրուպպ» ՓԲԸ-ի հրապարակած՝ «Միասին մարենք Ձեր վարկերը» (Оказываем помощь населению в погашении кредитов) հայտարարությունը պարունակում է զեղծարարության տարրեր:

ԿԲ-ում են նշել են, որ հայտարարության համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ հազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար:

«ՀՀ ԿԲ-ն ուսումնասիրել է կազմակերպության կողմից տարածվող հայտարարությունը, այդ թվում՝ հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը, համաձայն որի՝ կազմակերպությունը խոստանում է կատարել հաճախորդի ունեցած վարկային պարտավորությունները, իսկ հաճախորդը պարտավորվում է նշված ծառայության համար վճարել կազմակերպությանը՝ հաճախորդի վարկային պարտավորության 20%-30%-ի չափով: Այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ կազմակերպության կողմից առաջարկվող «ծառայությունները» պարունակում են զեղծարարության տարրեր, եւ դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաեւ իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ նմանատիպ գործարքներ կնքելուց եւ «ՌոսսԳրուպպ» ՓԲԸ-ի հետ համագործակցելուց:  

Նշենք, որ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում «ՌոսսԳրուպպ» ՓԲԸ-ն գրանցվել է 2014թ. նոյեմբերին:

Դիտում՝ 5210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW