Երեւան, 5 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Սիլ կոնցեռն” ընկերությունը բանակցություններ է վարում “Միկա լիմիթեդ” ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովի հետ` “ՎՏԲ-Հայաստան” բանկի 30 տոկոս բաժնետոմսերը գնելու մասին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր գրում է երեւանյան “168 ժամ” թերթը` նշելով, որ կոնցեռնում հաստատել են տեղեկությունները բանակցությունների մասին: “Միկա լիմիթեդ” ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովը` օգոստոսի 31-ին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե ռուսական “Վնեշտորգբանկը”, որին ուղարկվել է բաժնետոմսերի 30%-ի վաճառքի մասին պաշտոնական ծանուցումը, հրաժարվի փաթեթը գնելուց, ապա այն կվաճառվի երրորդ անձին: “Այն հայտնի հայկական կազմակերպություն է, որը բանկային համակարգում լուրջ փորձ ունի”,- ասել էր Միխայիլ Բաղդասարովը: “Միկա Լիմիթեդի” նախագահը նշել էր նաեւ, որ կա եւս մեկ պոտենցիալ գնորդ, “որի հետ մենք դեռ չենք քնարկել գործարքի մանրամասները”: “Սիլ կոնցեռնը” “Հայէկոնոմբանկի“ 50.6 % բաժնետոմսերի բաժնետերն է: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9264