Ամսական 100 հազ. դրամ՝ Ցեղասպանությունը վերապրածներին

19.03.2015 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տվել Ցեղասպանությունը վերապրածների դրամական օգնությունն ավելացնելու վերաբերյալ ծրագրին:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որով Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915թ. (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց տրվող ամսական դրամական օգնության չափը 25 հազ. դրամի փոխարեն սահմանվել է 100 հազ. դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ, պետական բյուջեից լրացուցիչ հատկացվել է ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ:

«2015թ. համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբեր (9 ամիս) ամիսների համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել ՀՀ 2015թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակում` ներքին խնայողությունների հաշվին»,- ասել է նախարարը:


Դիտում՝ 2316

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW