Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) անոթային ստենտերի ներմուծման միասնական մաքսատուրքը 5%-ից նվազեցվել է մինչեւ 0%: Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում:0% դրույքաչափը կգործի մինչեւ 2017թ. ապրիլի 19-ը: «Այս որոշման ընդունման հիմնական նպատակն է ԵՏՄ անդամ գրեթե բոլոր երկրներում բավականին թանկարժեք բժշկական ծառայությունների արժեքի նվազեցումը: Մյուս կողմից, 2 տարվա ընթացքում հնարավոր է մեր երկրներ ներգրավել համաշխարհային ճանաչում ունեցող անոթային ստենտ արտադրողներին, որոնց համար, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կարող է ունենալ այս ապրանքի ԵՏՄ շուրջ $200 մլն շրջանառության ծավալով աճող շուկան»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը: Tweet Դիտում՝ 1785