ՊրոԿրեդիտ Բանկը մարտի 17-ին հյուրընկալել է Գյումրիի ավագ դպրոցների 30 աշակերտի՝ «Հայաստանի Պատանեկան Նվաճումներ» ՀԿ-ի եւ Միջազային համագործակության գերմանական խնայբանկերի հիմնադրամի կազմակերպած Global Money Week ծրագրի շրջանակում:Բանկում նշել են, որ այցի նպատակն էր բարելավել աշակերտների ֆինանսական կրթությունը: Ֆիզիկական հաճախորդների բիզնես կոորդինատոր Թերեզա Մանուկյանը եւ մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անի Ավդալյանը աշակերտներին ներկայացրել են բանկը՝ առաքելությունը, արժեքները, պատմությունը, թիրախային խմբերը, ընդհանուր փորձառությունը, ինչպես նաեւ մասնաճյուղի կառուցվածքը՝ բաժինները, գործառույթները, ներքին աշխատանքային գործընթացները, բանկի տարբեր պրոդուկտների նպատակն ու ուղղվածությունը: «ՊրոԿրեդիտ Բանկը սոցիալապես պատասխաանտու բանկ է, որը հանդիսանում է մեր կորպորատիվ արժեքներից ամենագլխավորը: Մենք բարձր ենք գնահատում ֆինանսական գրագիտությունը հասարակության, մասնավորապես՝ երիտասարդ սերունդի շրջանում: Մենք վստահ ենք որ նմանատիպ միջոցառումները կբարձրացնեն ֆինանսական գրագիտության մակարդակը եւ կնպաստեն հաճախորդ-բանկ փոխհարաբերությունների էլ ավելի արդյունավետ լինելուն»,- ասել է Անի Ավդալյանը: Tweet Դիտում՝ 15481