ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է հիփոթեքի փոխհատուցման ծրագրին

18.03.2015 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է պետական ծրագրին, որի շրջանակում ՀՀ կառավարությունը հիփոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցում է վճարված եկամտային հարկի գումարները:  

ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդներն, որոնք 2014թ. նոյեմբեր 1-ից  սկսած օգտվել են հիփոթեքային վարկավորումից` կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում բնակարան կամ բնակելի տարածք ձեռք բերելու նպատակով, կարող են բանկում ստանալ հիփոթեքային վարկի տոկոսագումարների վճարման չափի մասին անհրաժեշտ տեղեկանք հարկային մարմիններ ներկայացնելու համար:

Դրանից հետո հաճախորդը կարող է հետ ստանալ գանձված հիփոթեքային տոկոսագումարները իր համար վճարված եկամտահարկի առավելագույն չափով:

Ըստ 19.11.2014թ. «Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ կառավարության որոշման` նշված արտոնությունից կարող են օգտվել այն հաճախորդները, որոնք վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր ու նոտար են, եթե գործող օրենքի համաձայն նրանց համար վճարվել է եկամտահարկ: Վարձու աշխատակիցներին վճարված եկամտահարկի գումարները կվերադարձվեն եռամսյակային կտրվածքով, իսկ անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին` տարեկան կտրվածքով:

Նոր հաճախորդները, որոնք այսուհետ կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկավորման ծառայությունից, նույնպես կկարողանան օգտվել նշված արտոնությունից ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով:

Դիտում՝ 7650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW