Ձերբակալվել է Արմավիրի հարկային տեսչության պետը

18.03.2015 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարտի 16-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայում ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանը:

Այս մասին հաղորդել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:

«Պարզվել է, որ Արամ Հովսեփյանը 2007թ. նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող  ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու եւ դրանք չարձանագրելու դիմաց պահանջել եւ Ռ.Ա-ից ստացել է $30 000 կաշառք»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ում նշել են, որ նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաեւ 2008թ. դեկտեմբեր ամսին. «Ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու եւ չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել եւ ստացել է եւս $40 000 կաշառք»:

Իրականացվում է նախաքննություն:

Դիտում՝ 2878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW