Հայաստանը մարտի 18-21-ը կմասնակցի MITT զբոսաշրջային ցուցահանդեսին

17.03.2015 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարտի 18-21-ը Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին այս տարի մասնակցում է 203 երկրից 2056 ընկերություն:

Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային արդյունքները, պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը` «ամրապնդելու եւ խթանելու Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի կայուն եւ գրավիչ զարգացող վարկանիշը»:

Ցուցահանդեսը նաեւ մասնավոր հատվածի համար հարթակ է` գործարար կապերի հաստատման, նոր պայմանագրերի կնքման եւ ներգնա զբոսաշրջության ծավալների խթանման համար:

«Ռուսաստանյան զբոսաշրջության շուկան, մասնավորապես, հանդիսանում է Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություն: Այս համատեքստում Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի առավելագույնս իրացնել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1867

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW