ՀՀ ԿԲ-ն չի քննարկում ԵՏՄ արժութային միության ստեղծման հնարավորությունը

16.03.2015 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հանձնարարել էր մինչեւ 2015թ. սեպտեմբերի 1-ը քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու նպատակահարմարությունը:

Հանձնարարականում նշվում էր, որ «Ռուսաստանի բանկը՝ ՌԴ կառավարության հետ համատեղ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի հետ համագործակցությամբ, պետք է սահմանի  ԵՏՄ շրջանակում ինտեգրման հետագա ուղղությունը արժութային եւ ֆինանսական ոլորտներում՝ արժութային միության ստեղծման հնարավորության ու նպատակահարմարության ուսումնասիրությամբ»:

Banks.am-ը փորձել է պարզել՝ արժութային միության ստեղծման ի՞նչ հնարավորություններ է տեսնում ՀՀ Կենտրոնական բանկը:

ՀՀ ԿԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, իրենք այս պահի դրությամբ որեւէ ծրագիր չունեն, եւ ԵՏՄ շրջանակում որեւէ բանակցություն չեն վարել միութենական արժույթի անցնելու նպատակով:

«ԵՏՄ անդամակցության շրջանակում ստորագրված համաձայնագրերում նման փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չունի: Չի եղել նաեւ նման ծրագրի վերաբերյալ պաշտոնական քննարկում»,- հայտնել են ԿԲ-ում:

Հարցին, թե ՌԴ նախագահի հանձնարարականից ելնելով՝ ՀՀ ԿԲ-ին առաջարկ եղե՞լ է մասնակցել մինչեւ սեպտեմբերի 1-ը կայանալիք քննարկումներին, ՀՀ ԿԲ լրատվականից փոխանցել են՝ «դեռեւս ոչ»:  

«Որպես ԵՏՄ անդամ երկրի Կենտրոնական բանկ՝ ՀՀ Կենտրոնական բանկն ընդգրկված է տարբեր աշխատանքային խմբերում եւ մասնակցում է տարբեր քննարկումների»,- հավելել են ԿԲ-ում:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 2852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW