Մարտի 10-ին Երեւանում տեղի է ունեցել արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2014 թ. մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:Ինչպես հայտնել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են մրցանակների արժանացած հետեւյալ կազմակերպությունները`- «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ,- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ- «Գյումրի գարեջուր» ՍՊԸ, - «Դիլիջան» հանքային ջրի գործարան ՍՊԸ,- «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ,- «Դուստր Մարիաննա» ՍՊԸ:Միջոցառմանը նաեւ արժեվորվել է կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը եւ համապատասխան սերտիֆիկատներ են շնորհվել հետեւյալ չորս կազմակերպությունների, որոնք ավարտել են համակարգի ներդրումը եւ սերտիֆիկացման գործընթացը՝ - «Զվարթնոց միջազգային օդանավակայանների» ԱՎԼ ծառայություն,- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, - «Լոկատոր» ՓԲԸ,- «Ֆարմատեք» ՓԲԸ:Ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման եւ ակտիվ մասնակցության համար առանձին մրցանակ է շնորհվել «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ին: Արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում եւ անց է կացվում յուրաքանչյուր տարի արտադրանքի եւ ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով: Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ քարտուղարը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենը։ Tweet Դիտում՝ 3204