«Երազանքների ամիս»՝ Հայբիզնեսբանկում

11.03.2015 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայբիզնեսբանկում հայտարարվել է «Երազանքների ամիս», որի ընթացքում պլաստիկ քարտեր ձեռք բերած եւ/կամ ժամկետային ավանդ ներդրած  ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան լրացնել «Երազանքների թերթիկ»՝ նշելով ցանկություն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

Ցանկությունը պետք է լինի չափելի՝ չգերազանցելով 100 հազ. դրամը, եւ իրատեսական: Ակցիայի ամփոփման ընթացքում պատահական հաճախորդների կողմից կընտրվեն 10 ցանկություն: Իսկ բանկի ստորաբաժանումների ղեկավարներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից՝ 5 յուրահատուկ ցանկություն: Ընդհանուր թվով 15 ցանկությունների կատարումն ապահովվելու է Հայբիզնեսբանկի կողմից:

«Երազանքների ամիս» ակցիայի պայմանները չեն գործում աշխատավարձային կամ նվեր քարտ ստացած, արտոնյալ պայմաններով քարտեր ձեռքբերած եւ/կամ ժամկետային ավանդ ներդրած, ինչպես նաեւ ավանդային կամ քարտային պայմանագրի գործողության ժամկետը մինչեւ ակցիայի ամփոփումը դադարեցրած հաճախորդների համար:

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 2648

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW