421 մլն դրամ` գյուղնախարարության ՊՈԱԿ-ին

10.03.2015 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է իր պահուստային ֆոնդից 421 մլն 178 հազ. դրամ հատկացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Վերջինս այդ գումարը տրամադրելու է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի փոխանցմամբ՝ գումարը ՊՈԱԿ-ին տրամադրվելու է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով:

Դիտում՝ 1711

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW