2 մլրդ դրամ մարզերին՝ աշխատավարձի բարձրացման եւ կոմունալ վճարների համար

10.03.2015 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացումները բաշխելու նախագծին:

Վերջինիս համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 մլրդ 300 մլն դրամ կհատկացնի ՀՀ  մարզպետարաններին:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի փոխանցմամբ՝ այս հատկացումը կատարվելու է նվազագույն աշխատավարձի բարձրացման, գազի եւ էլեկտրաէներգիայի վճարների թանկացման լրացումների համար:

Դիտում՝ 2229

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW