Հայաստանում ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում

09.03.2015 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կանանց միջազգային օրվան ընդառաջ Գրանթ Թորնթոնի հրապարակած հերթական հետազոտության համաձայն՝ Հայաստանում ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում:

Այս ցուցանիշն ավելի ցածր է 2014թ. հրապարակած արդյունքներից, երբ Հայաստանում ղեկավար պաշտոնների 35%-ը կանայք էին զբաղեցնում: Միաժամանակ՝ այս տարվա ցուցանիշը բարձր է վերջին 5 տարվա ընթացքում գրանցած միջին արդյունքից: Այսպիսով, Հայաստանը պահպանում է իր դիրքերը սանդղակի լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

Կանանց զբաղվածության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում կանայք ակտիվ դերակատարում ունեն ղեկավար պաշտոններում: Հարցված երկրների միջազգային վարկանիշային աղյուսակում նրանք զբաղեցնում են տասնյակի առաջին 7 հորիզոնականները՝ Ռուսաստանի գլխավորությամբ:

«Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում համաշխարհային գործարար ասպարեզում կանանց թվի միայն աննշան աճ է գրանցվել բարձր ղեկավար օղակներում, ինչը առիթ է տալիս վերստին անդրադառնալ քվոտաների սահմանման անհրաժեշտությանը»,- նշված է հետազոտությունում:

Հետազոտության համաձայն՝ ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Ռուսաստանը, որտեղ ղեկավար պաշտոնների 40%-ը կանաք են զբաղեցնում, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը (22%): Տարածաշրջանի բարձր ցուցանիշ ունեցող հաջորդ հինգ երկրներն են Վրաստանը (38%), Լեհաստանը (37%), Լատվիան (36%), Էստոնիան (35%) եւ Լիտվան (33%):

Համաշխարհային մասշտաբով ղեկավար պաշտոնների 22%-ը կանայք են զբաղեցնում, ինչը մի փոքր ավելի բարձր է ի համեմատ 2004թ. (19%), սակայն ավելի ցածր է անցյալ տարի գրանցած 24% արդյունքից: Աղյուսակի վերջին հորիզոնականում Ճապոնիան է, որտեղ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների ընդամենը 8%-ը: Ճապոնիային հաջորդում են Գերմանիան (14%) եւ Հնդկաստանը (15%):

Դիտում՝ 9837
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai