Պրոմեթեյ Բանկը մարտի 6-ին թողարկել եւ փակ տեղաբաշխման միջոցով շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել €10 մլն ընդհանուր գումարով երկարաժամկետ ստորադաս պարտատոմսեր, ինչի արդյունքում բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունն աճել է 4.2 մլրդ դրամով եւ կազմել շուրջ 23 մլրդ դրամ:Պրոմեթեյ Բանկում նշել են, որ երկարաժամկետ ստորադաս պարտատոմսերի թողարկումը բխում է բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից եւ նպատակաուղղված է դրանում ամրագրված խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ սեփական ուժերով ապահովելու բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի նորմատիվի՝ ՀՀ ԿԲ-ի կողմից խստացված պահանջի կատարումը:«Ինչպես հայտնի է, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի պահպանման գծով Պրոմեթեյ Բանկը վերջին տարիներին մշտապես գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում, իսկ ընդհանուր եւ նորմատիվային կապիտալների բացարձակ մեծությամբ՝ խոշորների առաջին տասնյակում»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 21253