Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղը հատուկ արշավ է նախաձեռնել

07.03.2015 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկի նորաբաց «Կապան» մասնաճյուղը հանդես ե եկել «Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավով, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել արտոնյալ պայմաններով ծառայություններից:

Արշավի շրջանակներում թողարկվելու են «Ես սիրում եմ Սյունիքը» տոնական վճարային քարտեր, որոնք հնարավորություն կընձեռեն մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ն օգտվել լրացուցիչ արտոնություններից:

«Ես սիրում եմ Սյունիքը» քարտը տրամադրվում է միայն Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղում ս.թ. մարտի 6-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Մասնավորապես, ֆիզիկական անձանց համար առաջարկվում է.

- Բոլոր ավանդների համար՝  գործող տոկոսադրույք +1%,
- Ինտերնետ-բանկ համակարգ՝ 50% զեղչ,
- «Ես սիրում եմ Սյունիքը» քարտին կից քարտի տրամադրում:

Արշավի շրջանակներում իրավաբանական անձ հաճախորդները եւս կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից:

Նորաբաց «Կապան» մասնաճյուղը մատուցում է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում նաեւ բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:  

«Կապան» մասնաճյուղի բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նաեւ խաղարկություն` սահմանված 3 մրցանակով` Ամերիաբանկի նվեր-քարտ 50 հազար ՀՀ դրամի, Ամերիաբանկի նվեր-քարտ 100 հազար ՀՀ դրամի եւ  Samsung Galaxy Tab 4 պլանշետ:

Դիտում՝ 2622
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai