ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայացրել է ArCa Credit քարտը

06.03.2015 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայացրել է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով վարկային քարտը:

Բանկում նշել են, որ դառնալով ArCa Credit քարտի քարտապան՝ հաճախորդները կստանան 5 տարի գործողության ժամկետով եւ նվազող սահմանաչափով վարկային գծով ArCa տեսակի քարտ, որի միջոցով ՀՀ ամբողջ տարածքում կարող են կատարել ինչպես կանխիկացման, այնպես էլ վճարային գործառնություններ:

Ի տարբերություն ստանդարտ վարկային գծերի՝ նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝ հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կանոնավոր մարել եւ զրոյացնել գործող վարկային պարտավորությունները:

Բանկը նաեւ հնարավորություն է ընձեռում ստանալու մինչեւ 500 հազ. դրամի կամ համարժեք արտարժույթի նվազող սահմանաչափով վարկային գիծ՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, իսկ քարտով տրամադրվող նվազող սահմանաչափով վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ  կամ համարժեք արտարժույթ:

Միաժամանակ՝ ArCa Credit քարտի քարտային հաշվին հնարավոր է կցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի թողարկած միջազգային Visa Electron, Maestro կամ MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր, որոնց շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան օգտագործել տրամադրված վարկային միջոցները նաեւ ՀՀ սահմաններից դուրս:

Դիտում՝ 2504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW