Կարինե Մինասյանը ներկայացրել է ՀՀ-ի համար հատուկ պայմանները ԵՏՄ-ում

04.03.2015 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրն անցումային շրջանում հատուկ պայմաններ եւ արտոնություններ է սահմանում Հայաստանի համար:

Այս մասին մարտի 3-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարին Մինասյանը Մոսկվայում՝ «Հայաստանի հետ համագործակցության զարգացումը ԵՏՄ-ի շրջանակում. առանձնահատկություններն ու հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Նա տեղեկացրել է, որ ԵՏՄ-ի մասին պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում նախկին պայմաններով հնարավոր է Հայաստան ներկրել անձնական օգտագործման մեքենաներ:

Միաժամանակ՝ գոյություն ունի ապրանքների հատուկ ցանկ, որոնց ներկրումը ՀՀ կիրականացվի ավելի ցածր կամ ավելի բարձր տոկոսադրույքներով մի քանի տարիների ընթացքում:

«Հայաստանի համար ներմուծման մաքսատուրքերի «հարմարավետ» տոկոսադրույքները պահպանվել են ապրանքների այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են տրանսպորտային միջոցները, սննդամթերքը, դեղորայքը, նավթամթերքներն ու պարարտանյութերը»,- ասել է Կարինե Մինասյանը՝ հավելելով, որ ներմուծման մաքսատուրքից լիովին ազատվում են ռազմական նշանակության ապրանքները, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Կարինե Մինասյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում կսկսի գործել օրենք, որի համաձայն՝ հայաստանցի գործարարն իրավունք կստանա աշխատել կա՛մ ԵՏՄ օրենսդրության, կա՛մ ՀՀ օրենսդրության համապատասխան:

«Ընդհանուր առմամբ, հայ գործընկերների հետ առեւտրում ծագող բյուրոկրատական արգելքների վերացումը թույլ կտա ակտիվացնել փոխադարձ առեւտուրը»,- ասել է Կարինե Մինասյանը:

Նա հավելել է, որ բարելավվել է նաեւ հայ միգրանտների վիճակը: Ներկայում ՀՀ քաղաքացիները կարող են առանց աշխատանքային պայմանագրի եւ սահմանափակումների աշխատել ԵՏՄ ամբողջ տարածքում, ինչպես նաեւ 30 օր մնալ միության երկրների տարածքում՝ առանց գրանցման:

Դիտում՝ 5599
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai