Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է 2015թ. միլիարդատերերի ցուցակը, որում ընդգրկվել է ազգությամբ 5 հայ: Ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) $8.3 մլրդ կարողությամբ զբաղեցրել է 162-րդ, ամերիկահայ Քըրք Քըրքորյանը՝ 393-րդ ($4.2 մլրդ), «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը` 418-րդ ($4 մլրդ), «Կորպորասիոն Ամերիկա»-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը` 1006-րդ ($1.9 մլրդ), իսկ «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը` 1190-րդ հորիզոնականը ($1.6 մլրդ): Forbes-ի ամենահարուստ մարդկանց այս տարվա ցուցակը գլխավորում է «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվել է $79.2 մլրդ: Նրան հաջորդում են մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը ($77.1 մլրդ) եւ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը ($72.7 մլրդ):2015թ. Forbes-ի ցուցակում ռեկորդային թվով «նորեկներ» կան՝ 290: Նրանցից միայն 71-ը Չինաստանից են: Ցուցակում ներառվել է 197 կին: Ամենաերիտասարդ միլիարդատեր է դարձել Snapchat մեսենջերի հիմնադիր 24-ամյա Էվան Շպիգելը: Նա $1,5 մլրդ-ով զբաղեցնում է 1250-րդ հորիզոնականը: Վարկանիշի ամենատարեց ներկայացուցիչը 99-ամյա գործարար եւ բարերար Դեյվիդ Ռոքֆելլերն է, որն իր $3 մլրդ կարողությամբ զբաղեցրել է 603-րդ հորիզոնականը: Tweet Դիտում՝ 5273