ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգի շրջանակում, իր հաճախորդների համար գործարկել է նոր հնարավորություն: Մասնավորապես, եթե նախկինում ACBA-ON LINE համակարգից օգտվելու ժամանակ հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն TOKEN սարքով, ապա այժմ այդ գաղտնաբառը հնարավոր է գեներացնել նաեւ նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով՝ IOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներից: Ինչպես նշել են բանկում, դա հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվները ցանկացած պահի, աշխարհի ցանկացած վայրից: «Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գախտնաբառ գեներացնել իրենց պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար, օգտագործելով բացառապես ACBA TOKEN հավելվածը: Այնինչ նախկինում իրավաբանական անձինք յուրաքանչյուր հաշվի համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում էին յուրաքանչյուր հաշվի համար հատուկ տրամադրված սարքով»,- ասված է հաղորդագրությունում: ACBA TOKEN հավելվածը հնարավոր է փոխարինել առանց բանկ այցելելու` լրացնելով ACBA-ON LINE համակարգի կայքի «Մոբայլ տոկենի փոփոխում» բաժինը: Բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգը գործարկվել է 2009-ին: Tweet Դիտում՝ 3449