ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ:Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժեւսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երեւան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» եւ «Armenian Genocide»:Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:Հուշադրամի անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 1000 հատ: Էսքիզների հեղինակներն են` Սուրեն Սիմոնյանը եւ Արամ Ուռուտյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:Կենտրոնական բանկը թողարկել է նաեւ՝ - Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ (անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 500 հատ),- Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ (անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 500 հատ),- Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ (անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը՝ 9250 հարգի արծաթ, տպաքանակը՝ 500 հատ):«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Անդրանիկ Օզանյան-150» եւ «Փանոս Թերլեմեզյան-150» հուշադրամները շրջանառության մեջ են դրվել ս.թ. փետրվարի 27-ից: Tweet Դիտում՝ 6726