Վարչապետը հանձնարարել է վերացնել դեղերի հետ կապված դժգոհությունը

26.02.2015 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ երրորդ երկրներից ներմուծող դեղերի հետ կապված «դժգոհությունը պետք է վերացվի, եւ այս տեսանկյունից լուրջ անելիքներ կան»:

Այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստին՝ դիմելով առողջապահության նախարարին: Վերջինիս հանձնարարվել է թեմայի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել պատկան այլ մարմինների հետ:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկին որոշումներից մեկում, որոնց համաձայն՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ կվերանայվեն ներմուծվող եւ արտահանվող դեղերի ցանկերը, կկարգավորվի ներմուծվող դեղերի շրջանառությունը:

«Փոփոխության համաձայն, ԵՏՄ-ից Հայաստան ներմուծվող դեղերի համապատասխանությունը պետք է հավաստվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրում, որից հետո միայն կարող են դրոշմավորվել եւ տարածվել ՀՀ-ում»,- ասել է նախարարը:

Դիտում՝ 2349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW