Բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի 54-րդ մասնաճյուղը
26.02.2015 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է 54-րդ՝ «Անի» մասնաճյուղը՝ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փ., 5/2 հասցեում:
«Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում գործող ծառայությունները՝ իրենց ամբողջ ծավալով եւ բարձրակարգ սպասարկմամբ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Ս.թ. փետրվար 26-ից մինչեւ մարտի 20-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի նորաբաց «Անի» մասնաճյուղում հաճախորդները կստանան վարկեր եւ վարկային գծեր 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիներն էլ կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: