DHL-ը նշել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու առավելությունները

25.02.2015 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

DHL-ի երեւանյան գրասենյակը հայտնել է, որ «ուշադրությամբ հետեւում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում ինտեգրման գործընթացին»:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ «ռազմավարական ճիշտ որոշումները, որոնք ժամանակին կայացրել է ընկերության ղեկավարությունը, թույլ են տվել գործի դնել Մոսկվայում DHL-ի գլխավոր գրասենյակի ռեսուրսները՝ Հայաստանից եւ դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար»:

Հաղորդագրությունում նշվում է, որ DHL-ի ամենօրյա բեռնատար չվերթը, որ Գերմանիայի տեսակավորման կենտրոնից ընկերության բեռները տեղափոխում է դեպի Ռուսաստան, այժմ Հայաստանի համար էլ է բեռներ տեղափոխում, ինչը առնվազն 25%-ով կրճատում է տեղափոխման ժամանակը (Եվրոպայում երեկ ընդունված ապրանքը վաղը արդեն Հայաստանում կլինի):

Բացի այդ, ԵՏՄ անդամ երկրների միջեւ եղած ապրանքաշրջանառությունը կատարվում է առանց մաքսային վերահսկման:

Դիտում՝ 6887

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW