Պրոմեթեյ Բանկը ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար գործարկել է նոր ավանդատեսակ՝ ավանդ ՌԴ ռուբլով:Բանկում նշել են, որ ավանդը կարելի է ներդնել 91-180 օր ժամկետով՝ տարեկան 8% անվանական տոկոսադրույքով: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազ. ռուբլի է. այն կարելի համալրել նվազագույնը 50 հազ. ռուբլով, սակայն համալրումների հանրագումարը չի կարող գերազանցել ավանդի ներդրման սկզբնական գումարը: Պրոմեթեյ Բանկն ավանդատուներին անվճար, առանց տարեկան սպասարկման վճարի կտրամադրի MasterCard Standard կամ MasterCard Business դրամային վճարային քարտ, որին ավանդատուի ցանկությամբ կարող են փոխանցվել ավանդի տոկոսագումարները: Տոկոսագումարները կարող են վճարվել ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում: Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի պահանջով ավանդի գումարը վերադարձնելու դեպքում իրականացվում է ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ՝ 0.5% տարեկան տոկոսադրույքով:Կանխիկ ռուբլով ներդրված ավանդը վերադարձվում է կանխիկ ռուբլով, իսկ անկանխիկ ռուբլով ներդրվածը՝ անկանխիկ ռուբլով՝ առանց միջնորդավճարների: Ավանդ կարելի է ներդնել Պրոմեթեյ Բանկի ցանկացած մասնաճյուղում՝ բացի սահմանափակ գործառնություններ իրականացնող «Էրեբունի» մասնաճյուղից:3 մլն ռուբլին գերազանցող ավանդների ներգրավման պայմանները սահմանվում են պայմանագրային հիմունքներով: Tweet Դիտում՝ 9652