Անելիք Բանկն ավելացրել է «Դրամային+» ավանդատեսակի տոկոսադրույքը

23.02.2015 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի «Դրամային+» ավանդատեսակի հաճախորդներն այսուհետ մեկ տարի եւ ավելի ժամկետով գումար ներդնելու դեպքում կստանան տարեկան 17.75% եկամուտ:

«Վերանայելով արդեն գործող ավանդատեսակի պայմանները՝ բանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ստանալ կայուն եկամուտ անգամ կարճաժամկետ ավանդ ներդնելու դեպքում, քանի որ բարձր տոկոսադրույք է սահմանված նաեւ երեք ամիս ժամկետով գումար ներդնելու դեպքում` տարեկան 16.25%: Նշեմ նաեւ, որ, կախված ավանդի գումարի չափից, ավանդատուներին որպես նվեր կտրամադրվեն տարբեր տեսակի պլաստիկ քարտեր»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մինչ այժմ «Դրամային+» ավանդատեսակը գործում էր տարեկան մինչեւ 16.25% տոկոսադրույքով:

Դիտում՝ 2870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW