ՎՏԲ-Հայաստան Բանկը Ինտերնետ-բանկինգի նոր առաջարկ է ներկայացրել

20.02.2015 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ս.թ. փետրվարի 16-ից մինչեւ հունիսի 16-ն անցկացնում է ակցիա իր բոլոր հաճախորդների-ֆիզիկական անձանց համար, ովքեր ցանկանում են օգտվել Ինտերնետ-բանկինգ ծառայությունից, ինչպես նաեւ բոլոր նրանց համար, ովքեր ակցիայի ընթացքում կդառնան բանկի հաճախորդ:

Բանկում նշել են, որ բոլոր հաճախորդներին, ովքեր ակցիայի ընթացքում կմիանան Ինտերնետ-բանկինգ ծառայությանը, կտրվի հնարավորություն անվճար գրանցվելու Ինտերնետ-բանկինգին եւ օգտվելու դրանից 3 ամսվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաճախորդները կկարողանան անմիջականորեն փորձարկել համակարգի ֆունկցիոնալությունն ու ծանոթանալ դրա առավելություններին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգի միջոցով անկախ գտնվելու վայրից շուրջօրյա եւ առցանց կարելի է՝

- կատարել ներբանկային, միջբանկային ու միջազգային փոխանցումներ,
- կատարել կոմունալ վճարումներ,
- համալրել ավանդները,
- մարել վարկային պարտավորությունները,
- լրացնել ավանդի բացման ու քարտի ստացման հայտեր,
- կատարել արտարժույթի փոխարկման անկանխիկ գործառնություններ հաշիվների միջեւ,
- ստեղծել շաբլոններ նշված գործարքների համար ժամանակի խնայման նպատակով,
- հետեւել հաշիվների մնացորդին, տեսնել քաղվածքները,
- ստանալ բանկի առաջարկները:

Դիտում՝ 6184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW