«Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը, «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան եւ Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիան (ACCA) կազմակերպում են հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մագիստրատուրայի ուսանողների համար: Ինչպես Banks.am-ին տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները, «Կարիերայի բացահայտումների օր» խորագրով հանդիպմանը հրավիրվում են ՀՊՏՀ-ի «ֆինանսներ եւ վարկ», «հաշվապահական հաշվառում եւ աուդիտ», «տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինների մագիստրատուրայի ուսանողները: Հանդիպումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՊՏՀ-ի նիստերի դահլիճում՝ 1-ին մասնաշենք (Նալբանդյան 128, 3-րդ հարկ): Մուտքն ազատ է, մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ:Միջոցառման հատուկ հյուրն է «Գրանթ Թորնթոն» ընկերության Մարդկային ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար Անի Ասլանյանը, որը կներկայացնի ընկերության կողմից առաջարկվող աշխատանքային հնարավորությունները, ապագա աշխատակիցների ընտրության մասնագիտական չափանիշերը, ընկերությունում հարցազրույցը հաջողությամբ անցնելու հմտությունները, հայաստանյան շուկայում միջազգային որակավորումների դերն աշխատանքի ընդունման հարցում եւ այլն: Ուսանողներին հնարավորություն կտրվի հանձնելու իրենց ռեզյումեները եւ ծանոթանալու կարիերայի հեռանկարներին:«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից կներկայացվեն կրթաթոշակի հնարավորությունները՝ ACCA-ի ներկայիս եւ ապագա ուսանողների համար: Tweet Դիտում՝ 3524