Որակի ապահովման մրցանակներ՝ մի շարք ընկերությունների

19.02.2015 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը 2014թ. ընթացքում որակի ապահովման համար մրցանակներ է շնորհել մի շարք ընկերությունների:

Համապատասխան նախագիծը հաստատվել է գործադիրի այսօրվա նիստում, որի համաձայն՝ մրցանակների են արժանացել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Երեւանի Կոնյակի գործարան»-ը, «Դուստր Մարիաննա»-ն, «Դիլիջան» հանքային ջրի գործարանը եւ «Գյումրի գարեջուր»-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ ընկերությունները մրցանակների են արժանացել Արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակելի արդյունքների, ինչպես նաեւ որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար:
 

Դիտում՝ 7589

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW