Գյուղվարկերին հատկացվող գումարն այս տարի ավելացել է 34%-ով

19.02.2015 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կառավարությունն այս տարի գյուղատնտեսության ոլորտում տրամադրող վարկերը կսուբսիդավորի ոչ թե 4, այլ 6 տոկոսային կետով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, համապատասխան որոշումը հաստատվել է գործադիրի այսօրվա նիստում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի փոխանցմամբ՝ հաստատված որոշման համաձայն՝ 2015թ. համար հատկացված գումարը անցած տարվա համեմատ ավելացել է շուրջ 34%-ով՝ 1.163 մլրդ դրամով:

Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի համաձայն՝ 2011-ից սկսած տրամադրվել են 14% տոկոսադրույքով վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսիդավորել է կառավարությունը:

«Ծրագրի շրջանակում 2011թ. ապրիլի 4-ից 2014թ. դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտի շահառուներին տրամադրվել է շուրջ 69 մլրդ դրամի 77 500 միավոր վարկ, որից օգտվել են բոլոր 10 մարզերը»,- ասել է Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ մինչ օրս տրամադրված գյուղվարկերի սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 2.4 մլրդ դրամ:  

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ հաստատվել է հողօգտագործողներին 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով մատակարար կազմակերպություններին բյուջետային վարկ տրամադրելու նախագիծը:

Դիտում՝ 1591
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW