ՀՀ ԿԲ Խորհուրդը հավանություն տվեց “Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին” օրենքի փոփոխություններին

29.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 29 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 29-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց Բանկային ավանդ մուծելը հավաստող փաստաթղթերի ցանկը և բանկային ավանդ հավաստող փաստաթղթերի, բանկային գրքույկի, բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատի վավերապայմանները:

Խորհուրդը նաեւ հավանություն տվեց “Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին“ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որը սահմանված կարգով կուղարկվի Կառավարություն:

Նիստում որոշվեց փոփոխություններ և լրացումներ կատարել “Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններում”, “Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները” կանոնակարգ 14-ում եւ “Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասին” կարգում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 11137

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW