Ամերիաբանկի զուտ շահույթը 2014-ի տարեվերջին կազմել է 7,1 մլրդ դրամ
17.02.2015 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի զուտ շահույթն աճել է 18%-ով՝ կազմելով 7,1 մլրդ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 26%:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:
«Բանկի ակտիվները 2014թ. աճել են 27%-ով՝ տարվա ավարտին կազմելով շուրջ 400 մլրդ դրամ, ընդ որում՝ բանկային համակարգում ակտիվներն աճել են ընդամենը 16%-ով»,- ասել է Գեւորգ Թառումյանը՝ հավելելով, որ հաշվետու ժամանակահատվածում բանկի պարտավորություններն աճել են ավելի քան 29%-ով՝ կազմելով 357,4 մլրդ դրամ, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են 23%-ով՝ կազմելով 208,7 մլրդ դրամ:
Նրա փոխանցմամբ՝ 2014թ. 63% աճ է գրանցվել վարկային ներդրումների ցուցանիշում, այն դեպքում, երբ ընդհանուր համակարգում այս ցուցանիշով գրանցվել է 21% աճ:
Գեւորգ Թառումյանը նկատել է, որ վարկային ներդրումների կազմում ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է 73%-ով, իսկ սպառողական վարկերի պորտֆելում աճը եղել է 2,6 անգամ:
Հաշվետու տարում 27% աճ է գրանցվել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների մասով՝ տարեվերջին կազմելով 86 մլրդ դրամ:
Գեւորգ Թառումյանը նշել է, որ 2014թ. Ամերիաբանկը Նիդեռլանդների զարգացման բանկի հետ կնքել է $20 մլն փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր:
Խոսելով 2015թ. սպասվող քաղաքականության, մասնավորապես՝ վարկավորման մասին՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ այս տարի եւս վարկային ներդրումների աճ են կանխատեսում:
«Իհարկե, ոչ այն չափով, ինչ եղել է նախորդ տարի, սակայն վարկունակության փոքր-ինչ ավելի խստացված պայմաններով»,- ասել է Արտակ Հանեսյանը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: